կարևոր
1738 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-03 14:39

Հովհաննես Խուդոյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

Հովհաննես Խուդոյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը նախագահի նկատմամբ։ Պաշտպանը նշեց, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում «մեղադրանք» քրեադատավարական եզրույթին։

Քրեական հետապնդումն այդպիսի մեղադրանքի հիման վրա շարունակելը կբերի Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքի խախտման։ Գործի քննությունն առկա մեղադրանքի շրջանակներում չի կարող շարունակվել։