կարևոր
574 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-03 14:01

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ենթադրյալ կաշառքի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։

Ըստ նրա՝ դատավորը նիստերից մեկի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է քննության առնել պաշտպանների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դատավորը պատրաստվում էր քննել այդ միջնորդությունը 16։00-ին, իսկ մինչ այդ ցանկանում էր անցնել ապացույցների հետազոտմանը։ Ընդ որում՝ պաշտպանները նշել են, որ այդ միջնորդության լուծման արդյունքում հնարավոր որոշումներից մեկը բացառում է հետագա որևէ դատավարական գործողություն։

«Դատարանին ներկայացվել է նաև, որ միջնորդությունը մեղադրանքի պարզաբանման փուլի վերջին հնարավոր գործողությունն է, որի անտեսման դեպքում դատավարությունն ընթանալու է աննպատակ ու ձևական։ Սակայն դատարանը որոշել է իրագործել վերը նշված ընթացակարգը», - ասաց Խուդոյանը։

Պաշտպանն ընդգծեց, որ միջնորդությունը պայմանավորված է նախագահող դատավորի արհամարհական վերաբերմունքով դատավարության մասնակիցների և առհասարակ դատավարության նկատմամբ։