կարևոր
2182 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-03 12:57

Մեկ-երկու օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը, չհաջողելու տարբերակ չունենք. Արթուր Վանեցյա

Մեկ-երկու օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը, չհաջողելու տարբերակ չունենք. Արթուր Վանեցյա

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահ է՝ շատ արագ հասնելու են իրենց առջև դրած խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

«Մենք դրան հասնելու ենք բացառապես քաղաքացիական ահնազանդության ակցիաներով, ինչքան էլ փորձեն ուժ կիրառեն, ինչքան էլ փորձեն մեդիադաշտում կեղծ տեղեկություններ տարածեն, դա մեզ վրա չի ազդելու, ժողովուրդն արթնացել է ու դուրս է եկել իր իրավունքները պաշտպանելու, ժողովուրդն է պահանջատեր ու անհնար է չկատարել ժողովրդի պահանջը», - լրագրողներին ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե մեկ-երկու օրից անհնար կլինի ՀՀ իշխանությունների գործունեությունը։

«Մեկ-երկու օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը, չհաջողելու տարբերակ չունենք, չհաջողելը նշանակում է կորցնել Հայաստանը, կորցնել Արցախն ու հայկականությունը», - նշեց Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը վստահ է՝ եթե շարունակեն ավելանալ իրենց շարքերը, ոստիկանությունն էլ ի վիճակի չի լինի ուժ կիրառել։

«Եթե փողոցում ունենանք այնքան ցուցարար, որքան կա ոստիկան, անհնար կլինի ցրել ցույցը», - ասաց նա։