կարևոր
388 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-03 12:41

Հայկ Մարտիրոսյանը «Ֆորմենտրա» մրցաշարի առաջատարներից է

Հայկ Մարտիրոսյանը «Ֆորմենտրա» մրցաշարի առաջատարներից է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը իսպանական մրցաշարի առաջատարներից մեկն է:

Իսպանիայում ընթացող «Ֆորմենտրա» միջազգային մրցաշարի 4-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը 3,5 միավորով հինգ առաջատարներից մեկն է: Շանթ Սարգսյանը հավաքել է 3 միավոր:

«Ֆորմենտրա» միջազգային մրցաշարում կխաղացվի 10 տուր: Մրցաշարին մասնակցում են 54 շախմատիստներ:

Ավելի վաղ` ապրիլի 20-24-ը, Իսպանիայի Մենորկա կղզում ընթանում էր «Մենորկա Օփեն -2022»-ը։ Մրցաշարին մասնակցում էին հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։ Պատանի շախմատիստները զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։