կարևոր
1582 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-03 11:51

Ասկերանում մարմնական վնասվածքներով թաղված դիակների հայտնաբերման գործը վարույթ է ընդունվել․ ԱՀ ՔԿ

Ասկերանում մարմնական վնասվածքներով թաղված դիակների հայտնաբերման գործը վարույթ է ընդունվել․ ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի առանձնատներից մեկի բակում՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով թաղված վիճակում 1967թ. ծնված Ա. Թ.-ի և 1977թ. ծնված Ռ. Կ.-ի դիակների հայտնաբերման դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: