06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը միացան ցուցարարներին։ Ակցիայի մասնակիցները ողջունեցին իրենց միացած ուսանողներին։
ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի բակում հավաքված էին նաև մեծ թվով ոստիկաններ, որոնք փակել էին համալսարանի մուտքը։ Փակ էր նաև Իրավաբանական և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դռները։ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ ներսում դասապրոցես չի ընթանում։ Ուսանողները ներսից, ճաղերի հետևից էին հետևում ակցիային։