ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներին կոչ արեց իրենց նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին լուսանկարել։
«Որ պահին նկատում եք, որ ոստիկանները, հատկապես կարմիր ու սև բերետավորները որևէ բռնություն են գործադրում, որևէ գործողություն են իրականացնում, մեկ առ մեկ լուսանկարում եք դեմքերը։ Ազգն իր «հերոսներին» պետք է ճանաչի», - հայտարարեց Մանուկյանը: