կարևոր
1330 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-03 11:10

Այսօր մասշտաբներն ավելի մեծ են, ինքնակազմակերպված քաղաքացիներ կան, մարզերում՝ ևս․ Իշխան Սաղաթելյան

Այսօր մասշտաբներն ավելի մեծ են, ինքնակազմակերպված քաղաքացիներ կան, մարզերում՝ ևս․ Իշխան Սաղաթելյան

Մեր հայրենակիցներն անընդհատ միանում են մեր ակցիաներին, օրվա իշխանությանը ցույց ենք տալիս, որ իշխանությունն արդեն փողոցում է, րոպե առաջ հրաժարական տուր, գնա: Այս մասին այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացրել են Երևանում, բայց մինչև ծնկի չբերեն, չհասնեն Փաշինյանի հրաժարականին, կշարունակեն իրենց ակցիաները։

Հարցին՝ իսկ եթե հրաժարական չտա՞, Սաղաթելյանն ասաց.

«Չի կարող»։

Նրա խոսքով, երևի չեն զեկուցում, թե քանի մարդ է մասնակցում իրենց ակցիաներին, որպեսզի նոր հրահանգներ չտա.

«Ասում էին՝ ժողովուրդը չի ուզում, որ գնա։ Սա ժողովուրդ չէ՞։ Ամբողջ Երևանը, Հայաստանը ոտքի է կանգնել։ Ինչքա՞ն կարող են ճնշել»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անկհայտ է, որ այսօր մասշտաբներն ավելի մեծ են․

«Ինքնակազմակերպված քաղաքացիներ կան, ցանկանում ենք փողոց փակել, բայց արդեն բոլոր փողոցները փակ են, բռավո մեր հայրենակիցներին, ու սա մաբողջ Հայաստանում է այսպես։ Ժողովուրդը ոտքի է  հելնում օրեցօր»։

Քաղաքացիները «Առանց թուրքի Հայաստան», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին, քշենք վերջին թուրքին» վանկարկումներով են իրականացվում ակցիաներ։