կարևոր
460 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-03 09:05

Գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ»

Գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան։ Ընդդիմությունը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ փողոցում է, ըստ ամենայնի, չի մասնակցի քառօրյային։ Թեեւ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ ամբիոնն օգտագործեն պայքարի կոչեր հնչեցնելու համար։

Երեկ մեր աղբյուրն ասաց, որ այս փուլում դժվար թե նման բան անեն։ Իսկ խորհրդարանի օրակարգը բավականին հագեցած է` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի համալրում, դատախազության տարեկան հաշվետվություն, որը կներկայացնի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՄԻՊ հաշվետվություն, օրենսդրական նախագծեր։

Նշենք, որ ՔՊ-ն ՀՌՀ անդամ է առաջադրել Գոհար Մամիկոնյանին, ով 2018-2021 թթ․ եղել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականը, 2021-ի ապրիլի 1-ից նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում