20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրենց բողոքի ձայնը բարձրացնող մեր հայրենակիցների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվել: Ոստիկանները բռնություն կիրառելով փորձել են բերման ենթարկել նաեւ ընդդիմադիր պատգամավորների: Վաղ առավոտյան բերման է ենթարկվել շուրջ 200 քաղաքացի: Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները տվեցին իրենց գնահատականը: Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը իրեն բերման ենթարկելու փորձը գնահատում է, որպես զավեշտ։
Պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնում է, որ ոստիկանության բաժանմունքներից պարբերաբար ահազանգեր են հնչում: Քաղաքացիներին բերման ենթարկելիս ոստիկանները բառացիորեն անցնում են դաժան ծեծի։
Վաղ առավոտից ոստիկանությունը անցել է բավական ուժեղացված ծառայության, եղել են ակնհայտ դեպքեր ապօրինի ուժի կիրառման, սա ստվեր է նետում ամբողջ համակարգի վրա․- նշում է պատգամավոր Արթուր Ղազինյանը: Պատգամավորը արձանագրում է, որ ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրում նաեւ լրագրողների հանդեպ։
Ընդդիմադիր երիտասարդները բռնության դեմ պայքարի ինքնատիպ տարբերակ են ընտրել: Նրանք երգ ու պարով են պատասխանում ագրեսիային։
Նշենք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում: ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ՝ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը