կարևոր
2401 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-02 18:10

Թբիլիսիում ակցիա է անցկացվել «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման քարոզչության դեմ

Թբիլիսիում ակցիա է անցկացվել «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման քարոզչության դեմ

Ապրիլի 30-ին Վրաստանի Հայ Համայնքի մի խումբ անդամներ «Եվրոպական Վրաստան» կուսակցության շտաբի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել կուսակցության Մառնեուլիի շտաբի ղեկավար և քաղաքապետի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևի գործողությունների դեմ, ով ապրիլի 24-ին իր էջում հրապարակել էր «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբի ժեստը պատկերող լուսանկար։ Այս մասին գրում է Jnews կայքը։

Վրացերեն և անգլերեն լեզուներով ընթերցվել է «Վրաստանի հայերի համայնքի» հայտարարությունը, նաև բողոքի խոսքով հանդես է եկել Ուկրաինայի մի քաղաքացի, ով շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ուկրաինային աջակցելու համար և շեշտել, որ կան մարդիկ, ովքեր օգտվում են այս ծանր իրավիճակից՝ այս երկրում «իրենց պանթյուրքիստական գաղափարները քարոզելու նպատակով»:

Ցուցարարները «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությունից պահանջում էին անպատիժ չթողնել իրենց կուսակից Ախմեդ Իմամկուլիեւի գործողությունները։ Ներկայացնում ենք Վրաստանի Հայ Համայնքի հայտարարությունը` տարածված իրենց պաշտոնական կայքում.