կարևոր
2536 դիտում, 7 ամիս առաջ - 2022-05-02 17:48

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Հանրապետությունում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում  ևս գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +20, երեկոյան՝ +18 աստիճան ջերմություն։