կարևոր
610 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-02 15:23

Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը

Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը

Մենք՝ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահե Դավթյանը։

Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։

Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։

Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)։