կարևոր
1429 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-02 12:17

Առաջիկա երկու օրերին փողոց դուրս եկողների թիվը պետք է ավելանա, որ այս ամենն անցնցում ու արագ ավարտվի․ Իշխան Սաղաթելյան

Առաջիկա երկու օրերին փողոց դուրս եկողների թիվը պետք է ավելանա, որ այս ամենն անցնցում ու արագ ավարտվի․ Իշխան Սաղաթելյան

Ակցիաներն օրվա ընթացքում կշարունակվեն, իսկ 18։00-ին էլի կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով արժանապատիվ քաղաքացիների հետ տարբեր փողոցներ փակելուց հետո վերադարձել է Ֆրանսիայի հրապարակ։

Նա անդրադարձավ ոստիկանների աննախադեպ քանակին․

«Այսքան ուժ որ կենտրոնացնեին՝ Շուշին հետ կբերեին։ Ողջ ոստիկանական համակարգը բերել են, անգամ ով արձակուրդում է եղել, նրանց էլ են կանչել, օլիգարխներն էլ են օգնում»,-նշեց Սաղաթելյանը և հավելեց միևնույն է, ամբողջ քաղաքը պարալիզացված է, որովհետև քաղաքացիները դուրս են եկել, այս պայքարն արդեն անկասելի է, ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալով՝ ունենք 200-ից ավելի բերման ենթարկվածներ, ունենք բազմաթիվ բռնության դեպքեր այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ, բայց այդ ամեն ինչը հիմա այնքան երկրորդական է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով շենքերը դատարկվել են, դասադուլ է, ընթացքում այլ բուհերից ևս ուսանողական խմբեր են միացել ակցիաներին։

«Նախնական տվյալներեով 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան, արձանագրվել են բազմաթիվ բռնության դեպքեր՝ նաև պատգամավորների նկատմամբ»,-հայտնեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դրանք երկրորդական են, կարևորը՝ մարդիկ ոտքի են կանգնել։

«Մեր խնդիրը ճիշտ ձևով իրականացվում է, քանի որ թիկունքում ժողովուրդն է։ Այս պարագայում մենք ենք միացել քաղաքացիներին, այլ ոչ թե նրանք մեզ»,-նշեց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նաև նշեց, որ կարևոր է, որ առաջիկա երկու օրերին փողոց դուրս եկողների թիվը ավելանա, որ այս ամենն անցնցում ու արագ ավարտվի։