կարևոր
616 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-02 11:51

Այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻն մամուլի խոսնակի պարտականությունները. Բաղդասարյան

Այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻն մամուլի խոսնակի պարտականությունները. Բաղդասարյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանն այսօրվանից դադարում է կատարել խոսնակի պարտականությունները։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով լուրը։ 

«Իմ շատ սիրելի գործընկերներ, ընկերներ, այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պարտականությունները։ Սիրելի՛ լրագրողներ, շնորհակալ եմ այս շատ կարևոր կառույցի հետ ձեր արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին, որովհետև իմ աշխատանքի ընթացքում, որը համընկավ նաև պատերազմի հետ, միշտ աջակցել են ինձ, ընդունել իրենց շարքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության և վստահության համար։ Ես փոփոխություններ սիրում եմ և համոզված եմ, որ ամեն փոփոխություն լավ նորի սկիզբ է, իսկ ծրագրերը շատ են․․․

Մեր համագործակցությունը կշարունակվի լրատվական դաշտում»,- գրել է Բաղդասարյանը։