կարևոր
2005 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-02 10:08

Երևանում ոչ թե սովորական քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է․ Վարդան Ոսկանյան

Երևանում ոչ թե սովորական քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է․ Վարդան Ոսկանյան

Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը «բանավոր ըմբռնումով» թշնամուն հանձնած կոլաբորացիոնիստական վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է կուտակել հանուն Հայաստանի և Արցախի պայքարող հայաստանցիների դեմ, Telegram-ի իր ալիքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այդ վարչախմբի ամբողջ ուժերն այս պահին փաստացիորեն նետված են ոչ թե թշնամու, այլ հենց այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար, ուստի այլևս որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ ի դեմս կոլաբորացիոնիստ վարչախմբի, առկա է ոչ թե Հայաստանի և Արցախի, այլ թշնամական օրակարգով առաջնորդվող իշխանություն։

Հետևաբար, այժմ Երևանում ոչ թե սովորական քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է»։