17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը: Մայիսի 2-ին վաղ առավոտյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը գիշերել է Ֆրանսիայի հրապարակում` բազմաթիվ այլ քաղաքացիների հետ:
«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը»,-ասել է Իշխան Սաղաթելյանը` կոչ անելով քաղաքացիներին միանալ ակցիաներին ու ինքնակազմակերպվել:
«Միացե՛ք այս պահին արդեն փողոցում գտնվող խմբերին, ովքեր ինքնակազմակերպվել, դուրս են եկել, եթե ոչ՝ ինքներդ կազմակերպեք ձեր բողոքի ակցիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։