13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ռուսաստանի դաշնությունում ազգությամբ ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը արդեն երկրորդ օրն է հացադուլ է հայտարարել: Առաքելյանը պահանջում է արդար նախաքննություն, քանի որ Ռուսաստանում իրականացված քննությունը ընթացել է խախտումներով: Նա պահանջում է նաեւ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ: Նշենք, որ Առաքելյանը արդեն յոթը տարի անազատության մեջ է: Մեկ տարի առաջ նա տեղափոխվել է Հայաստան: Չնայած առողջական ծանր վիճակին նա պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում:
Արման Առաքելյանի որդին՝ Գուրգենը, ով երեք մանկահասակ երեխաների հայր է՝ կալանավորվել է երկու ամիս առաջ: Պատճառը ընտանիքի անդամների համար պարզ չէ: Արմանի մայրը՝ Տաթեւիկ Աղաջանյանը նշում է, որ կալանավորումը կապվում է որդու մանկության ընկեր Արթուր Ասատրյանի հետ: Վերջինս ավելի հայտնի է Դոն Պիպո մականվամբ: Արման Առաքելյանը այս ամենի մեջ քաղաքական վրեժխնդրություն է տեսնում, իր հացադուլով պահանջում է նաեւ ազատ արձակել որդուն:
Արման Առաքելյանի շահերը Ռուսաստանի դաշնությունում պաշտպանել է փաստաբան Արթուր Դաշյանը: Նա գործում մի շարք խախտումներ է արձանագրել։
Փաստաբանը կարծում է՝ Արման Առաքելյանին ազատ արձակելու համար հարկավոր է հստակ իրավական գործընթաց: Նա ազատ արձակվելու ռեալ շանսեր ունի։
Հիշեցնենք, որ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել է ադրբեջանցու, ով Արմանին պատկանող ընտանեկան ռեստորանում անարգել է հայ հերոսներին եւ պատռել Շառլ Ազնավուրի նկարը, ասելով՝ սրանք չեն ձեր հերոսները:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում