24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայ օգնության միությունը դեռ 1993 թվականից սկսած իրականացրել է «Լավագույն ուսանող» ծրագիրը՝ խրախուսելով երիտասարադներին: Հետպատերազմյան օրերում լավագույն ուսանողներ են ճանաչվել 44-օրյա պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացած 144 երիտասարդ:
ՀՕՄ-ից վստահեցնում են այս օրերին չկա առավել քաջ ու հերոսանալու արժանի մարդ, քան պատերազմի մասնակիցներն են: Նրանց մի մասի տվյալները վերցրել են բուհերից, մյուսներինը՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից:
Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին խրախուսելու միջոցառում օրեր առաջ կազմակերպվել է նաեւ Արցախում: 105 ուսանողի տրամադրվել է դրամական աջակցություն:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը