կարևոր
871 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-30 21:26

«Աջափնյակ» բժշկական կենտրոնում, այսուհետ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար վիրահատությունները կիրականացվեն 40 տոկոս զեղչով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Աջափնյակ» բժշկական կենտրոնում այսուհետ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար վիրահատությունները կիրականացվեն 40 տոկոս զեղչով, իսկ բժշկական խորհրդատվությունը՝ բոլորովին անվճար: Աջափնյակ Բժշկական Կենտրոնը հանդիսանում է նորարարական եւ բազմապրոֆիլ հիվանդանոց, որտեղ նոր առաջարկի շրջանակներում Հայաստանի սահմանային գոտու եւ Արցախի բնակիչների համար ակցիան կգործի մինչու հունիսի 31-ը: 
Երեւան քաղաքում արդեն երեք տարուց ավելի է ինչ գործում է գերժամանանակից սարքավորումներով զինված «Աջափնյակ» Բժշկական կենտրոնը: Այն հիմնադրվել է 2019 թվականին: 
«Աջափնյակ» բժշկական կենտրոնի նախաձեռնած հատուկ առաջարկից արդեն օգտվողներ եղել են: 
«Աջափնյակ» բժշակակն կենտրոնում գործում է նաեւ պալիատիվ կամ ամոքիչ շարժական բժշկական օգնություն: Նոր բացված պալիատիվ շարժական ծառայության շրջանակներում մասնագետները մեկնում են տնային կանչի եւ ցուցաբերում պրոֆեսիոնալ բժշկական օգնություն ուռուցքային հիվանդություն, կամ ծանր ախտահարման արդյունքում անկողնային հիվանդներին, որոնց համար պրոֆեսիոնալ բժշկական խնամքը, հսկողությունը կենսական նշանակություն ունի: 
Աջափնյակ Բժշկական Կենտրոնի նոր եւ որակյալ ծառայությունների մասին կարելի է երկար խոսել, սակայն կենտրոնի համար առավել կարեւոր է այցելուների վստահությունն ու գնահատականը: 

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում