կարևոր
1774 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-30 21:01

Երկրի ապագան երիտասարդներինն է, երիտասարդներն են երկրի ապագան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիմադրության շարժումը թափ առավ Զարթնի՛ր լաո կարգախոսով: Երիտասարդ դաշնակցականների արդեն տարիներ շարունակ անցկացվող ջահերով երթով մեկնարկած ու հենց երիտասարդների անհնազադության ակցիաներով, այն դառնում է էներգիայով լի: Սարդարապատից քայլերթի ընթացքում ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր, դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը նկատել էր, որ թեեւ երիտասարդների այս սերնդին բաժին ընկավ պատերազմը հենց իրենք էլ ոտքի են կանգնեցնելու հային, լաոն զարթնելու է: 
ՀՅԴ ՀԵՄ Նախագահ Գոռ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում ընկերոջն ազատ արձակելուց հետո գրել էր .<<Մենք այնպիսի բաներ ենք տեսել, որ ձեր խցերը մեզ համար հյուրանոց են>>։ Նա տեղադրել էր ՀՅԴ իրենց վաշտի պատերազմական օրերի լուսանկարները: Ապրիլի 29-ին արդեն ոստիկաններն էլ ավելի կոպիտ ու անօրինաչափ սկսեցին գործել: ԵՊՀ մուտքի մոտ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի որդուն՝ Արմենակ Նազարյանին գցեցին գետնին ու բիրտ ձեւով սեղմելով նրա գլուխը քարշ տվեցին ոստիկանական մեքենան, թեեւ երիտասարդները խաղաղ մտնում էին համալսարաններ ու ուսանողներին իրազեկում ակցիաների իմաստն ու Զարթնի՛ր լաո կարգախոսով ասում՝ ուսանող ոտքի: Շարժման առաջնորդները շարունակաբար զգուշացնում էին, որ բողոքի ակցիաները խաղաղ են ու ոստիկանության ու քննչական մարմինների գործողությունները պետք է օրինաչափ լինեն: 
Ապրիլի 29-ին երեկոյան հենց երիտասարդների հետ խարույկի շուրջ զրուցելու համար Արմավիրի մարզով Երեւան եկող խմբին միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երթի մասնակից պատգամավորներ Արեգնազ Մանուկյանն ու Գեղամ Մանուկյանն իրենց տեղերը զիջեցին երիտասարդներին: Հայրենասիրական երգը կրկին երիտասարդներինն էր։

Մանրամասները ներկայացնում է Լիլիթ Մանուկյանը