կարևոր
820 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-04-30 17:48

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 2500 քաղաքացի

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 2500 քաղաքացի

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է Covid-19-ով վարակված 2574 քաղաքացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 41 մարզում, նվազում՝ 38-ում, իրավիճակը 6 մարզ մնացել է անփոփոխ։

Երկրում մեկ օրում հայտնաբերվել է Covid-19-ի 7363 դեպք, մահացել է 157 մարդ:

Միևնույն ժամանակ ապաքինվել է 11 հազար 22 մարդ, ինչը 0.17 տոկոսով պակաս է ապրիլի 29-ի համեմատ։