13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը:
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, վաղը Հայաստանի 4 խորհրդանշանական վայրերից երթի դուրս եկած մեր հայրենակիցները կհասնեն Երևան: Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ 16:00-ին կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը:
Հրավիրում եմ ձեզ վաղը ժամը 13:00-ին միանալ մեր երթին, Իսակովի 31 հասցեում (Կլայկ խանութի մոտ)»: