կարևոր
1885 դիտում, 6 ամիս առաջ - 2022-04-30 16:53

Այս գրառման մեջ ԱԱԾ-ն ոչ մի վտանգ չի տեսնո՞ւմ. Արմեն Գրիգորյան

Այս գրառման մեջ ԱԱԾ-ն ոչ մի վտանգ չի տեսնո՞ւմ. Արմեն Գրիգորյան

ԱԱԾ-ն իրական վտանգները թողած ինչի՞ մասին է խոսում:

Գիտնականներով, դասախոսներով, կրթական բարձր ցենզ ունեցողներով, կայացած, բանիմաց գիտակ մարդկանցով, բազմաթիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցրածներով, հազար ու մի կոնցեպուալ գաղափարներով, վերլուծական մտքով օժտված մարդկանցով, հող ու հայրենիքի արժեքն իմացող մարդկանցով դուրս են եկել բողոքի ընդդեմ տոտալ ձախողակների, լեգիտիմությունը կորցրածների, իսկ ԱԱԾ-ն վտա՞նգ է տեսնում: Այս մասին գրել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

«Հիմա վտանգ ասեմ լսեք. Ադրբեջանի բռնապետը հայտարարում է, որ ՀՀ-ն պետք է ստորագրի իրենց 5 կետերի շուրջ ձևակերպված խաղաղության պայմանագիրը, ՀՀ-ն պետք է մտքից հանի ուժեղանալն ու ուժեղ բանակ ունենալը, ՀՀ-ն պետք է մտքից հանի 5.0 միլիոն դառնալը, ՀՀ-ն պետք է միջանցքը տա, Արցախը տա, իսկ ՀՀ-ի իշխանությունները հստակ ոչինչ չեն ասում, սա ԱԱԾ-ն չի տեսնում, հորինովի բանե՞ր է տեսնում: Հետաքրքիր է այս կցված նկարի գրառման մեջ ոչ մի վտանգ չի տեսնու՞մ:

Հիմա ես եմ կոչ անում հասարակական լայն շերտերին: Բողոքի ակցիաների մասնակիցների մեջ չլինի ոչ մի անսթափ մարդ, ոչ ոք չտրվի որևէ սադրանքների: Ոստիակությունը պետք է մնա իր լիազորությունների մեջ և զերծ մնա բռնի ուժի կիրառումից: Իսկ իշխանափոխություն լինելու է ...։»