13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Դատախազության մոտ զոհված զինծառայողների ծնողների ակցիան ավարտվեց։ Ծնողներից մեկը նշեց, որ այժմ իրենք գնում են Ազատության հրապարակ, որտեղից արդեն երթով կշարժվեն Կառավարություն և Դատախազություն, ապա կրկին Ազատության հրապարակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Շառլ Ազնավուրի հրապարակում։ Երեկ էլ փակել են Վազգեն Սարգսյան փողոցը և պահանջում էին հանդիպում դատախազի հետ։ Ավելի ուշ ծնողները որոշում են կայացրել և լիազորել են փաստաբան Վահան Հովհաննիսյանին, որպեսզի ինքը հանդիպի Դատախազության ներկայացուցչի հետ։