կարևոր
520 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-30 15:40

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե մեդալ են նվաճել Չեխիայում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե մեդալ են նվաճել Չեխիայում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադառնում Չեխիայում կայացած IBA-ի Ա կարգի միջազգային մրցաշարից։

Հաղթող է դարձել 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որն առավելության է հասել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ուելսցի բռնցքամարտիկի նկատմամբ:

Արծաթե պարգևների են արժանացել Արմեն Ղուշչյանը (48 կգ) և Ժորժիկ Մարությանը (60 կգ)։ Նրանցից երկրորդը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ հանդիպմանը։

Նշենք, որ մրցաշարին մասնակցել է 7 հայ մարզիկ: