կարևոր
2071 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-30 15:02

Տոնդ շնորհավոր, ՀՀ տուգանքի հպարտ մատերիալ. Վահե Գրիգորյան

Տոնդ շնորհավոր, ՀՀ տուգանքի հպարտ մատերիալ. Վահե Գրիգորյան

Երևի, ինչպես միշտ, նախկիններն էին առևանգել Նիկոլին ու զենքը դրած գլխին ստիպում էին աջուձախ մարդկանց տուգանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը։ 

«Այսօր ՀՀ քաղաքացու օրն է.
2020թ արտակարգ դրության, կարանտինի և ռազմական դրության կանոնները ենթադրաբար խախտելու համար Նիկոլ Փաշինյանի ռեժիմի սպասարկու ոստիկանությունը տուգանել է 216 հազար 223 անձի. տուգանքների ընդհանուր չափը կազմել է 2 միլիարդ 470 միլիոն 336 հազար ՀՀ դրամ:

2021թ նույն իրավախախտումների համար տուգանվել է 20 հազար 345 անձ. տուգանքների ընդհանուր չափը կազմել է 202 միլիոն 880 հազար դրամ:

Ու սա դեռ միայն արտակարգ և ռազմական դրության, ինչպես նաև կարանտինի կանոնների խախտման հիմքով. պատկերացրեք ընդհանուր քանի միլիարդի տուգանք են նշանակել հարկային, ՎԻՎՕ մյուս և այլ հոդվածներով:

Տոնդ շնորհավոր, ՀՀ տուգանքի հպարտ մատերիալ:

Հ.Գ. դե, երևի, ինչպես միշտ, նախկիններն էին առևանգել Նիկոլին ու զենքը դրած գլխին ստիպում էին աջուձախ մարդկանց տուգանել»,- գրել է Գրիգորյանը։