18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Վերաքննիչ վարչական դատարանում քննվեց «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացրած հայցադիմումը: Այն վերաբերվում է Փարաքար համայնքի ավագանու լիազորություններին: Հայցադիմումով կուսակցությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ավագանու լիազորությունները վաղաժամկետ չդադարեցնելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու Կառավարության անգործությունը: Նախագահող դատավոր Մերի Համբարձումյանը կարճեց գործը այն թողնելով առանց քննության: Նշենք, որ դատարան չէր ներկայացել պատասխանող կողմի ներկայացուցիչը:
Դատարանի բակը բազմամարդ էր: Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները պահանջում են իշխանությունից՝ հարգել իրենց կամքը: Նրանց խոսքով ապօրինաբար համայնքի ղեկավար դարձած անձը որեւ դրական գործ չի անում եւ անտեսում է համայնքի բնակիչների պահանջները։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիոգորյանը ընթացող դատավարական պրոցեսը որակում է՝ քաղաքական դատապրոցես է: Դատավորը անօրինական որոշում է կայացրել եւ այն չի բխում համայնքի շահերից:
Նշենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին Փարաքար միավորված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքներով ավագանու ընդհանուր 21 մանդատը բաշխվել են 3 կուսակցության միջև:
մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը