Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Կադիսի» հետ: Դաշտի տերերից գոլի հեղինակ է դարձել Նեսիրին, պատասխան գոլով աչքի է ընկել Պերեսը: ՀՀ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը դուրս չի եկել մարզադաշտ: Նա դեռ չի ապաքինվել վնասվածքից հետո:
«Սևիլիան» այս խաղից հետո 64 միավորով Լա լիգայի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Կադիսը» 32 միավորով 17-րդն է։
Հաջորդ տուրում «Սևիլիան» մայիսի 8-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Վիլյառեալի» հետ։ «Կադիսը» մայիսի 7-ին սեփական հարկի տակ կընդունի «Էլչեին»։