կարևոր
751 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-30 12:44

ԱԱԾ-ն հերքում է. իրենց աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան

ԱԱԾ-ն հերքում է. իրենց աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան

ԱԱԾ-ից հերքում են շրջանառվող լուրերը, թե իրենց աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, որը ներկայացնում ենք ստորև։

«Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։

Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել Անժելա Թովմասյանի բնակարան։