կարևոր
1864 դիտում, 6 ամիս առաջ - 2022-04-30 12:26

Փաշինյանի ծաղրանկարներով հավերը բերման ենթարկվեցին

Փաշինյանի ծաղրանկարներով հավերը բերման ենթարկվեցին

Հավերը, որոնց պարանոցին փակցված են Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարները, Քաղաքացու օրը վազվզում են Հանրապետության հրապարակում։

Մեր ակցիան խորհրդանշում է այս իշխանությունների սկսած ուղին՝ թշնամու հետ գործարքներ կնքելով, հավի տրամաբանությամբ գործողություններ անելով։ Այս մասին ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը Քաղաքացու օրը կազմակերպված ակցիայի ժամանակ, երբ հավեր էին բաց թողել Հանրապետության հրապարակում, որոնց պարանոցներին փակցված էր Փաշինյանի ծաղրանկարը։

«Ազատագրում վախերից և վախկոտությունից» թեմայով ակցիայի ժամանակ հավերին ու որոշ ակտիվիստների բերման ենթարկեցին։

«Կզբաղվենք նաև բերման ենթարկված հավերի իրավունքներով»,-վստահեցրեց Նաիրի Հոխիկյանը։