26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Ամերիկյան SpaceX ընկերությունն ապրիլի 29-ին Falcon 9 կրող հրթիռի միջոցով արձակել է Starlink միկրոարբանյակների հերթական խմբաքանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, SpaceX-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է արձակման ընթացքը:
Այս անգամ մերձմոլորակային ուղեծիր են դուրս բերվել 53 միկրոարբանյակ:
Starlink ցանցի նպատակն է երկրի բնակիչներին ապահովել գերարագ ինտերնետ հասանելիությամբ: Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 11 հազար արբանյակ, ինչն ընկերության համար ընդհանուր առմամբ կարժենա 10 մլրդ ԱՄՆ դոլար:
2019 թվականի մայիսից SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել ավելի քան 2 հազար արբանյակ: