20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 2-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 և 35 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը, մայիսի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18 հասցեների բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 26/2, 3, 5 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, մայիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր և Այգեպար գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: