Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1) Եթե դու թուրքահպատակ ես, ապա քեզ վրա՝ որպես բողոքի նշան, մի դատարկ շիշ շպրտելը կհամարվի «առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներով» խուլիգանություն (7 տարվա հոդված), իսկ քպ անդամ եղած դատավորը կկալանավորի այդ «չարագործին»։
2) Եթե դու պարզ հայ կին ես, ապա փողոցը զեբրայով ու կանաչ լույսի տակ անցնելիս քեզ կարող է սպանել վայրենիի պես քշող շարասյունը, իսկ վարորդին 1 օրից «բարի ճանապարհ» մաղթեն ու ուղարկեն տուն։
3) Եվ եթե պարզ հայ մարդ ես, ու այս վիճակը քեզ զայրացնում է, ու դու որոշում ես մի «քաղցր խոսք» ասել այս ամենի մասին, ապա Կառավարությանն առընթեր «Սահմանադրական դատարան» ՊՈԱԿ-ը դա կհամարի հանցագործություն ու քեզ կդատեն…»։