«Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» ծրագրի շրջանում հերթական հանդիպում քննարկումն է տեղի ունեցել: Նպատակը՝ խթանել Սեւծովյան ավազանի շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ ընդհանուր կրթության, իրազեկման եւ գետերի, լճերի մաքրման արշավների իրականացման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտվածությունը անմիջական նշանակություն է ունենում մարդկանց առողջության վրա: Աղբի վերամշակումն էլ կարող է մեղմել ստեղծված պատկերը, սակայն ըստ բնապահպանական կենտրոնի փորձագետի, ոչ միայն աղբի վերամշակումը լիարժեք չի կատարվում, այլեւ աղբամանները կափարիչներով չեն փակվում:
Ծրագրի շրջանակներում աշխատանքները սկսել են դեռ 2020 թվականի հունիսից: Իրականացրել են տեղեկատվական սեմինարներ եւ ուսուցողական դասընթացներ:
Մայիս-հունիս ամիսներին պլանավորում են իրականացնել մոտ 5 արշավ, այդ թվում մաքրման արշավներ՝ Սեւանա լճի մերձակայքում ու նաեւ Սեւանա լճում:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում