Դաշնակցական երիտասարդները շարունակում են «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան: Երթը մեկնարկեց Գարեգին Նժդեհի արձանի մոտից. այս անգամ երիտասարդները շարժվեցին դեպի Երեվանի պետական համալսարան:
ՀՅԴ երիտասարդների իրազեկման ակցիան ոստիկանները փորձեցին խոչընդոտել՝ ակցիայի մասնակիցներին թույլ չտալով իրազեկում իրականացնենլ համալսարանի մասնաշենքերում:
Կարմիր բերետավորները կոպիտ ուժ գործադրելով, քաշքշելով ու հայհոյելով բերման ենթարկեցին խաղաղ ակցիա իրականացնող՝ ՀՅԴ 2 երիտասարդների: Բերման ենթարկված երիտասարդներից Արմենակ Նազարյանը, որին ոստիկանները հարվածելով դուրս էին բերում համալսարանի շենքից 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի եղբայրն է, ինչպես նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի որդին:
Մինչ երիտասարդները իրազեկման ակցիա էին իրականացնում համալսարանի տարբեր մասնաշենքերում, մի խումբ ուսանողներ հետեվելով «միացման» կոչին հավաքվել էին համալսարանի բակում:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում