կարևոր
1447 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-29 21:10

Վիճարկվում է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» խմբակցության կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հայցը վիճարկելու համար: Տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման հարցը բարձրացրել է «Հայաստան» խմբակցությունը: ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները կշարունակվեն, թե կկասեցվեն՝ պարզ կդառնա ՍԴ վճռից հետո: 
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին անհանգստացնում են դատավորների անկախությանը խոչընդոտող հարցերը: Դատավորը գտնում է, որ անկախ անձերից դատական համակարգի հետ կապված բոլոր միջնորդությունները անթույլատրելի են: Դատավորների կալանավորման դեպքերը ինչ-որ չափով դատական համակարգի հանդեպ ճնշման դրսեւորումներ են 
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը դժվարանում է կանխատեսել, թե ինչ կորոշի Սահմանադրական դատարանը: Իրավապաշտպանը նկատում է, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնում է խախտումների արդյունքում 
Գործող իշխանությունը շարունակաբար շրջանցում է օրենքը: Նինա Կարապետյանցը Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ է արձանագրում: Նշում է՝ արդարադատական համակարգը նվաստացվում է, պաշտոնավարում են համապատասխան որակներ չունեցող մարդիկ։
ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն էլ հայտնում է, որ Գագիկ Ջհանգիրյանը կատարել եւ կատարում է օրենքով սահմանված իր լիազորությունները: ԲԴԽ-ում կանխատեսումներ չեն անում:

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը