ուսական «Աերոֆլոտ» ազգային ավիափոխադրողը վերադարձնում է դեպի Ստամբուլ եւ Անթալիա զբոսաշրջային երթուղիների իր չվացուցակը: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ Երթուղիների շահագործման առաջին օրը մայիսի 6-ն է, փոխանցում է ՄԿ-ն:
«Չվերթները դեպի այս քաղաքներ կիրականացվեն օրական մինչեւ երկու անգամ լայն թափքով Airbus A330 ինքնաթիռներով»,- հայտնել են «Աերոֆլոտ»-ում: Ռուսական ավիափոխադրողի թռիչքները դեպի Թուրքիա դադարեցվել էին լիզինգատուների խնդրանքով ռուսական ինքնաթիռների ձերբակալման վտանգի պատճառով։
Ինքնաթիռների մեկնումը կիրականացվի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի D տերմինալից, որը «Աերոֆլոտ»-ի հիմնական բազան է։ Տոմսերը կարելի է պատվիրել ավիաընկերության կայքում կամ հեռախոսով։