Հանրապետությունում ապրիլի 30-ին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում ապրիլի 30-ին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +25, երեկոյան՝ +19 աստիճան ջերմություն։