24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ մայիսին Մոսկվայում նախատեսված հոբելյանական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս հանդիպման ժամկետն արդեն որոշված է, սակայն կհայտարարվի ավելի ուշ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դա (ամսաթիվը) որոշված է, սկսվել են հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք ճշգրիտ ժամկետի մասին», - պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Պեսկովը։
Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մայիսին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, կարող են քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։