կարևոր
3742 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-29 16:53

Ողբերգական դեպք՝ Երևանում. վերամբարձ կռունկը գերեզմանատան մոտ կողաշրջվել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. վերամբարձ կռունկը գերեզմանատան մոտ կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել են մոտ 15 շիրմաքարեր։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։