30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Հայաստանի ծանրամարտի հավաքականը երեկ Ծաղկաձորում ավարտել է ուսումնամարզական հերթական հավաքը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր ծանրորդները հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ լրջորեն նախապատրաստվում են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Մայիսի 3-ից մեր հավաքականը նախապատրաստական մարզումները կշարունակի Աբովյանի մարզահանգրվանում: Մարզիչները պարապմունքների ժամանակ հիմնականում ուշադրություն են դարձնելու վարժությունների կատարման տեխնիկային:
Կարևոր պայմաններից է նաև մարզիկների առողջական և բարոյահոգեբանական վիճակը: Թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ասել է, որ եղած վնասվածքները գրեթե բուժվել են, ուստի թիմում ընդհանուր մթնոլորտը առողջ է:
Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի մայիսի 28-ին։