կարևոր
1321 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-29 15:44

Նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը: «Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ի  հարցմանն ի պատասխան՝ ասաց Վահան Հունանյանը:

Ալիևն ապրիլի 29-ին հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: