կարևոր
577 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-29 15:20

Վրաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Վրաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: