կարևոր
487 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-29 15:29

Կարո Փայլանի դեմ հաղորդում են ներկայացրել թուրքական դատախազություն

Կարո Փայլանի դեմ հաղորդում են ներկայացրել թուրքական դատախազություն

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում: Փայլանի այդ քայլը խիստ դատապարտող հայտարարություններին զուգահեռ նշմարվում են նաև որոշակի իրավական գործընթացներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախօրեին Քադիր Քարթալ անունով մի թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ «հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»: Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրա դեմ դատական գործընթաց սկսել մեջլիսին «Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանության մեղավորների անունները  հանրային կառույցների ու փողոցների վրայից հանելու մասին» անվանումով օրինագիծ ներկայացնելու համար:

Ըստ թուրք փաստաբանի «հիմնավորման»՝ հայ պատգամավորը, ցեղասպանություն բառը կիրառելով և օրինագիծ ներակայացնելով, ժողովրդին բացահայտ ատելության ու թշնամության է դրդել (Թուրքիայի քր. օրենսգրքի 266 հոդված):