կարևոր
490 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-04-29 13:34

Ժողովրդի գլխի տակ դրվող կեղծիքներին և «փափուկ բարձերին» չե՛նք խաբվելու․ Սոս Հակոբյան

Ժողովրդի գլխի տակ դրվող կեղծիքներին և «փափուկ բարձերին» չե՛նք խաբվելու․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպման վերաբերյալ տարածած պաշտոնական հաղորդագրությանը, գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Եվս մեկ անգամ ֆիքսենք. Փաշինյանը նորից չի արտաբերում որևէ կերպ «ինքնորոշում» բառը, խոսելով բացառապես անվտանգությունից և հույս տալով, թե Արցախի իշխանությունների հետ կքննարկի լուծման տարբերակները:

Ի պատասխան Արայիկ Հարությունյանի խոսքում առանձնանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից շեղվելու անթույլատրելիությունը և հնարավոր փաստաթղթերը Արցախի իշխանությունների հետ չհամաձայնեցնելու տարբերակի բացակայությունը:

Արձանգանքելով, Փաշինյանը նորից խոսում է այսպես կոչված անվտանգության մասին:

Այս մարդու լուծումը մեկն է. տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո էլ ինչ կուզեն Ադրբեջանցիները աղանդների փոխարեն (միջանցքներ, գյուղեր, ճանապարհներ):

Նենց, որ սրա կողմից ժողովրդի գլխի տակ դրվող կեղծիքներին և «փափուկ բարձերին» չե՛նք խաբվելու:
Հայաստանն ու Արցախը լինելու են անկախ և առանց թուրքի»։