«Ռոսավիացիա»-ն հաղորդել Է Ռուսաստանի հարավում եւ երկրի կենտրոնական մասում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացնելու մասին: Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի մայիսի 7-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը»,-ասվում Է գերատեսչության կայքում զետեղված հրապարակման մեջ:
Խոսքն այնպիսի քաղաքների մասին Է, ինչպիք են՝ Անապան, Բելգորոդը, Բրյանսկը, Վորոնեժը, Գելենջիկը, Կրասնոդարը, Կուրսկը, Լիպեցկը, Դոնի Ռոստովը, Սիմֆերոպոլը եւ Էլիստան: Ուղեւորներին հանձնարարվում Է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով: Թռիչքների սահմանափակումները գործում են փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում:
Ապրիլի վերջին Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել Է սուբսիդիաներ տրամադրել օդանավակայաններին եւ ավիաընկերություններին չեղարկված չվերթների պատճառով ծախսերի փոխհատուցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: