կարևոր
1012 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-29 12:51

Մահացել է Տիգրան Սարգսյանի եղբայրը` արտակարգ դեսպան Արմեն Սարգսյանը

Մահացել է Տիգրան Սարգսյանի եղբայրը` արտակարգ դեսպան Արմեն Սարգսյանը

Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանցնում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Ֆեյսբուքի իր էջում։

«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է սիրելի եղբայրս, ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է Տիգրան Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի հանրապետության դեսպանը Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում Բուլղարիայում: