կարևոր
1111 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-29 12:42

Սարդարապատից Երևան քայլերթի մասնակիցները գիշերել են եռագույն վրաններում

Սարդարապատից Երևան քայլերթի մասնակիցները գիշերել են եռագույն վրաններում

Չնայած անձրևին՝ Հայաստանի 4 կողմից դեպի Երևան քայլերթերը շարունակվում են, հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան տեսակապով։

Որից հետո ցույց տվեց՝ ինչպես են Սարդարապատից Երևան շարժվող քայլերթի մասնակիցները գիշերել վրաններում, որոնք շարել են ըստ գույների՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։