Սարդարապատում Արամ Մանուկյանի, Ապարանում Դրոյի հուշարձաններին ծաղիկների խոնարհումից ու օրհնության արարողություններով սկսվեցին դիմադրության շարժման երրորդ եւ չորրորդ ուղղություններով երթերը:
Ապարանի բարձունքից, Դրոյի հուշարձանը, Սարդարապատում՝ Արամ Մանուկյանի ու ճակատամարտի հուշարձանները որպես մեկ դարյա դիմադրության խորհդանիշ, երդման առիթ տվեցին դիմադրության երթերի մասնակիցներին:Նրանք երդվեցին, որ գնալու են մինչեւ վերջ, փրկելու համար հայրենիքը, որ շարունակելու են Արամի ու Դրոյի գործը: Բացի այդ երդվելիս խոստում տվեցին Դրոյի հուշարձանի այգում գտնվող արցախյան գոյամարտում զոհվածների շիրիմների մոտ, պայքարել մինչեւ վերջ.
Երթուղիների խորհուրդը բացատրեցին ու շարժվեցին առաջ: Երկու երթուղիների ընթացքում, ողջ ճանապարհին մասնակիցներին ոգեւորում էր, որ նորանոր մարդիկ էին միանում, կամ ճանապարհին կանգնած դրոշներով, ողջունում էին անցնող երթը: Արմավիրի երթը մի կանգառ էլ կատարեց Արցախյան գոյամարտի հուշարձանի մոտ, ուր հիշեցին զոհված արմավիրցիների սխրանքների մասին ու խոստումն այստեղ էլ կիկնեցին։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ճանաարհին էր իմացել երկու օր առաջվա բողոքի ակցիաներից հետո ձերբակալված Հովհաննես Ստեփանյանի ու Գարուշ Կարապետյանի ազատ արձակման մասին, ում ձերբակալությունը օրինաչափ չլինելու համար էր բողոքարկել փաստաբան Բենիկ Գալստյանը:
Արմավիրի երթի առաջին կանգառը Մեծամոր քաղաքն է, ուր իրազեկման ակցիայի հանդիպումների միջոցով քաղաքացիները տեղյակ կլինեն, թե ինչ նպատակով է կազմակերպվել դիմադրության շարժումն ու ինչու է պետք մայիսի 1ին ժամը 16:00-ին լինել Երեւանում:
Ապարանից երթը շարունակվեց մինչեւ Հարթավան, չնայած անձրեւին երթի մասնակիցներին շարունակում էին միանել քաղաքացիներ, ովքեր տեղյակ էին դիմադրության շարժման նպատակի մասին: